Search

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին



Թուրքիայի օդուժը հերթական ավիահարվածներն է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Իրաքի հյուսիսում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Anadolu-ի վրա հղումով: Ըստ գործակալության ռազմական աղբյուրի հաղորդագրության, ավիահարվածները հասցվել են քուրդ զինյալների դիրքերին Հաքուրկ, Հաֆթանին, Ավաշին և Բասյան շրջաններում: Բացահայտված 11 թիրախը ոչնչացվել է: Մարտի 14-ին հյուսիսային Իրաքում օդային գործողության արդյունքում ոչնչացվել է ՔԱԿ 45 անդամ: Մարտի 14-ին գլխավոր շտաբը հայտնել էր, որ թուրքական օդուժի գործողությանն Իրաքում մասնակցում է F-16 9 ինքնաթիռ և 2 F-4, որոնք ոչնչացրել են ՔԱԿ 18 թիրախ: Ավիագործողությունն անցկացվել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png