Search

Երեկո նվիրված Պետրոսյանների բժշկական գերդաստանին



Երևանի «Մոսկվայի տանը» «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքի շրջանակում հերթական հանդիպումը նվիրված էր մանկական օրթոպեդ- վնասվածքաբան Քրիստոֆոր Պետրոսյանի մասնագիտական գործունեությանը, Պետրոսյանների բժշկական գերդաստանի պատմությանը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, բժշկագիտության տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ: «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի խոսքով` բժիշկների հետ հանդիպումների շարքի մեկնարկը նպատակ ունի հասարակության շրջանում բարձրացնել և վերաարժևորել բժշկի կարևոր դերը: Մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆոր Պետրոսյան կրտսերը հայտնի բժիշկ, պրոֆեսոր Քրիստոֆոր Պետրոսյանի թոռն է: Երեկոն նա սկսեց ավագ Քրիստոֆոր Պետրոսյանից, որից սկզիբ է առնում ընտանիքի բժշկական գիծը: Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից Պետրոսյանների բժշկական տոհմի բոլոր տղամարդիկ նույն երկու անուններն ունեն` Քրիստոֆոր կամ Ռաֆայել` և այսպես արդեն չորս սերունդ: «Քրիստոֆոր Պետրոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում 1889 թվականին: Նա Ալեքսանդր Մանթաշովի կրթաթոշակով Բաքվից մեկնել է Ֆրանսիա` բժշկություն ուսանելու ու ապրել այնտեղ մինչեւ 1916 թվականը: Համալսարանն ավարտելով` նա կարող էր մնալ Ֆրանսիայում, սակայն հայրենիքի առջև պարտքի զգացումը և հայրենասիրությունը ստիպում են վերադառնալ Բաքու»,- պատմեց բանախոսը: Որոշ ժամանակ անց Քրիստոֆոր Պետրոսյանը տեղափոխվել է Տաշքենդ` խորացնելով մասնագիտական հմտությունները: Քրիստոֆոր Պետրոսյանը գիտության վաստակավոր գործիչ էր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանում վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիմնադիրը: 1930 թվականին պրոֆեսոր Պետրոսյանը տեղափոխվել է Երևան` գլխավորելով հանրապետության օրթոպեդիկ-վնասվածքաբանության ծառայությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի տոպոգրաֆիկ անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնը, որն առ այսօր նրա անվան շուրջ համախմբում է երիտասարդ մասնագետներին: «Ականատեսների գնահատմամբ` Քրիստոֆոր Պետրոսյանը «վիրտուոզ» վիրաբույժ էր: Պատահական չէ, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Պետրոսյանը նշանակվել է հայկական բազայի էվակոհոսպիտալի գլխավոր վիրաբույժ: Պատերազմի տարիներին իր ջանքերով էվակոհոսպիտալներից մեկի բազայի հիման վրա ստեղծվել է օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը»,- շարունակելով պատմությունը նշեց մանկական օրթոպեդ- վնասվածքաբանը: Խոսելով բժշկի մասնագիտության ընտրության մասին նա ընդգծեց, որ շատ կարևոր է, որ բժիշկը սիրի հիվանդին և բավականություն ստանա իր աշխատանքից: Քրիստոֆոր Պետրոսյան կրտսերը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին: Համառոտ պատմեց նաև 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի տարիներին մասնագիտական դժվարությունների, անցած ուղու մասին: Բժիշկը իր շուրջ 40-ամյա գործունեությունը նվիրել է հարյուրավոր փոքրիկների բուժման անձնուրաց գործին` շարունակելով պապի մարդասիրական առաքելությունը: Նշենք, որ Պետրոսյանների ընտանիքի գրեթե բոլոր սերունդները բժիշկներ են ու բժշկության նույն ուղղությունն են ընտրել` վնասվածքաբանությունը:


Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png