Search

Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները հաջողություններ են գրանցել



Մարտի 19-ին Գերմանիայի քաղաքամայր Բեռլինում տեղի ունեցավ պատանիների Եվրոպայի Առաջնությունը: Մարզադահլիճի մարզասերներին ուժի և խիզախության իսկական մի տոն պարգևեցին շուրջ 250 մարզիկներ 24 թիմերից: Ինչպես արդեն նշել էինք, միջոցառմանը ներկա էր գտնվել նաև հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի, ինչպես նաև մարզիչներ՝ Վարդան Կիրակոսյանը և Հայկ Միսակյանը: Ահա և մեր հայ մարզիկների արդյունքները. I հորիզոնական - Վահագն Հակոբյան, Նարեկ Աբոյան, Անաստասիա Ռոդինա II հորիզոնական- Սարգիս Բադալյան, III հորիզոնական- Մհեր Գևորգյան, Գևորգ Գևորգյան, Եվգենի Կոստենկո: Եվս մեկ մրցանակի արժանացավ Վահագն Հակոբյանը, ով իրականացրեց մրցաշարի լավագույն նոկաուտը: Վահագն Հակոբյանը 4 մարտում բացարձակ հաղթանակ գրանցեց` մենամար-տերն ավարտելով նախատեսված հիմնական ժամանակից շուտ, որոնցից ամենակարճատևը- 10 վրկ., իսկ ամենաերկարը- 32 վրկ. տևողությամբ ավարտվեց: Հաղթանակի նկատմամբ կամքի բացառիկ դրսևորմամբ հանդես եկավ Մհեր Գևորգյանը: Բուլղարացու հետ մենամարտը թերևս ամենադիտարժաններից մեկն էր ողջ առաջնության մասշտաբով: Մարզիկներն արեցին ամենն իրենց ուժերի սահմաններում և հաղթանակած վերադարձան տուն՝ բարձր պահելով հայրենիքի և Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անունն ու պատիվը: Փա՛ռք ու պատիվ մեր մարզիկներին ու մարզիչներին…


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia