Search

Ամերիկահայերը Կոնգրեսին առաջարկել են 2017թ. Արցախին տալ 5 միլիոն դոլար, Հայաստանին` 50 միլիոն



Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի խմբի ներկայացٳցիչներին, ինչպես նաև ﬕ շարք այլ կոնգրեսականների և սենատորների ներկայացրել է 2017թ. ԱՄՆ կողﬕց տրամադրվող արտաքին օգնության շրջանակներում աﬔրիկահայ համայնքի առաջնահերթ խնդիրները: Ըսը հանձնախմբի ներկայացրած տվյալների` քննարկման ընթացքում ներկայացվել են 7 հիﬓական առաջարկներ հայկական հարցերով հատկացուﬓերի առումով: Նախ առաջարկվում է ﬕջազգային զարգացման համար ԱՄՆ կողﬕց հատկացվող գումարներից 5 ﬕլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղին` Ստեփանակերտում բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի զարգացման համար: Ապա լիովին կասեցնել Բաքվին տրամադրվող ցանկացած ռազմական օգնություն, ﬕնչև Ադրբեջանն առաջնագծից հետ չքաշի դիպուկահարներին և ծանր տեխնիկան, և չիրականացնի Էնգել-Ռոյս բանաձևում ներկայացված քայլերը: Երրորդ առաջարկն է 40 ﬕլիոն դոլար տնտեսական օժանդակություն տրամադրել Հայաստանին նշված երկու երկրների ﬕջև առևտրի և ներդրումային ոլորտների զարգացման նպատակով: Կից, առաջարկվում է տրամադրել հավելյալ 10 ﬕլիոն դոլար Հայաստանում սիրրիահայերի խնդիրների լուծման նպատակով: Քարաքաշյանի առաջարկներից ﬔկն էլ առնչվում է Վրաստանին տրամադրվող օժանդակությանը, մասնավորապես Սամցխե Ջավախքում աշխատատեղերի ստեղծման նպատակով այդ օգնության 10 տոկոսի տրամադրման անհրաժեշտությունը: Վերջին երկու առաջարկները վերաբերում էին 1992թ. Ազատության աջակցման ակտի 907 մասի խստացմանը, այն է` ԱՄՆ-ի կողﬕց Ադրբեջանին տրամադրվող օգնության արգելումը և, ի վերջո, վերջ դնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Արցախի ժողովրդի և իշխանությունների ﬔկուսացմանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia