Search

Այսօր գիրք նվիրելու օրն է



Դանիել Վարուժանի անվան համար 89 դպրոցում թումանյանական եռուզեռ է։

Փետրվարի 19-ը Հավհաննես Թումանյանի ծննդյան օրն է և Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Հաճելի այս ավանդույթը յուրօրինակ տոն է դառնում դպրոցականների, երիտասարդների և մեծահասակների համար։

Առավոտը սկսվեց Գիքորի «էստի համեցեքով»։ Դպրոցի սաները կենդանացրել էին Թումանյանի բոլոր հերոսներին՝ Կիկոսից մինչև Անուշ, Անուշից մինչև Հուռի։ Կերտել էին նույնիսկ Թումանյանի կերպարը։

Այդ օրը 8-ի ա դասարանը,դասղեկ՝ Աստղիկ Միհրանյանի գլխավորությամբ Թումանյանի «Անուշ» օպերայից բեմադրել էր մի հատված ռուսերեն լեզվով։Ուսուցչուհու խոսքերով ռուսերենով «Անուշ» բեմադրելը խնդիր չի եղել,քանի որ աշակերտների շատ լավ են տիրապետում այդ լեզվին։

Այս տոնին էին մասնակցում նաև դպրոցի կրտսեր նեկայացուցիչները։ Տարբերությունն այն էր, որ փոքրիկները իրենց ցանկությամբ միմյանց գրքեր էին նվիրում։


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png