2014-2015-ին ադրբեջանական գյուղերը սպիտակ դրոշ էին բարձրացնում, խաղաղությունն իրենք էին մուրում

Երբ իշխանությունն ասում է՝ խաղաղություն, ամենալավը հիշում եմ դեռ 2014-2015 թվականն էր, որ ադրբեջանական գյուղերն այս կողմերում սպիտակ դրոշ էին բարձրացնում, խաղաղությունն իրենք էին մուրում: Այս մասին Տավուշի մարզում բնակիչների հետ ահդնիպմանմ ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Վերջում բերեցին, հասցրեցին այս օրվան ու իրականում այն խաղաղությունը, որ ասում են, որևէ կապ չունի խաղաղության հետ: Այդ խաղաղությունը, որ ասում են, էլի անվտանգ Հայաստան չի լինելու, խաղաղության անվան տակ էլի թշնամին շարունակելու է նույն կերպ գնդակոծել, զոհեր պատճառել ու Հայաստանի տարածքից օկուպացնել:
Երկու տարի նույնն ենք ասում, որ այս իշխանությունը ֆիզիկապես, հոգեբանորեն, բարոյապես ի վիճակի չէ թշնամու հետ արժանապատիվ խոսելու: Դեռ ավելին, այն թեզերը, որ ադրբեջանցիներն ասում էին մեկ տարի առաջ, սկսել է այդ թեզերը պտտեցնելը:
Կյանքում ոչ մեկը չէր պատկերացնի, որ Ջերմուկը դատարկվի: 2 ամիս առաջ Նիկոլն ընտանիքով հանգստանում էր Ջերմուկում, այսօր անմարդաբնակ քաղաք է դարձել:
Երբ մենք ասում ենք այս իշխանությունների հեռացում, նպատակը որեւէ մեկին բերել այդ աթոռին նստացնելը չի, որովհետեւ իրականում ամբողջ մ,եր երկրի ապագան է սեղանին: Հարցականի տակ է դրվում մեր պետականությունը»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեվորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելեել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ:
ความคิดเห็น