Search

2006-ից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել. Առողջապահության նախարարություն


Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին նշվում է Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2016 թվականին հայտարարել է, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Սա մեծ ձեռքբերում է Եվրոպական տարածաշրջանի և համաշխարհային հանրության համար՝ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում: Սակայն հիվանդության վերադարձի վտանգը դեռևս մնում է, քանի որ մեծ է այլ տարածաշրջաններից բերովի դեպքերի թիվը: Առողջապահության համաշխարհային վեհաժողովը 2015 թվականի մայիսին հավանություն է տվել մալարիայի 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությանը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել՝ 2030 թվականին առնվազն 90%-ով նվազեցնել մալարիայի հիվանդացությունը և մահացությունը՝ վերացնելով մալարիան առնվազն 35 երկրում, և կանխել մալարիայի կրկին արմատավորումը այն երկրներում, որոնք ազատ են մալարիայից: 2006 թվականից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է` որպես մալարիայից ազատ տարածք: Քանի որ ամեն տարի հանրապետությունում արձանագրվում են բերովի դեպքեր, ներկայումս առողջապահական համակարգի խնդիրն է բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման շնորհիվ` կանխել մալարիայի կրկին արմատավորումը մեր երկրում:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png