top of page
ԼՐԱՀՈՍ
Search

200 հոգանոց դիվերսիոն խմբին չի հաջողվել գրավել դիրքը․ հերթական հերոսապատումն առաջնագծից


Սեպտեմբերի 27-ից հանդարտ օր չտեսած հյուսիսային առաջնագծի մարտիկները կատակում են՝ մինչև հրադադարի մասին լուրը սահման էր հասնում, թշնամին նորից սկսում էր կրակել։

Սեպտեմբերի 29-ին մի քանի հոգով կարողացել են դիմադրել հակառակորդի դիվերսիոն խմբին՝ պահպանելով դիրքը։

«200 հոգանոց դիվերսիոն խումբը 2 ուղղություններով հարձակվել է, երկու-երեք ժամ տևած մարտից հետո, զենք-զինամթերքը թողած, նահաջել է»,- պատմում է մարտիկներից մեկը։

Միջդիրքային հատվածում մինչև այսօր մնացել են թշնամու մարմինները։ Դիվերսանտներից յոթը վնասազերծվել են խրամատում և հողով ծածկվել միայն այն ժամանակ, երբ մարմիններն սկսել են քայքայվել։


0 comments

Comments


bottom of page