2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ
Mar 23, 2021
1 min read

Մարտի 23-ին 2-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Զինծառայողները հանդերձավորվել են, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են անձնակազմի գործողությունները, տրվել համապատասխան առաջադրանքներ։




Comments