2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ. ՊՆ
Sep 6, 2021
1 min read

Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից:
Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն։




Comments