2 հայ գերիները փոխանակվել են ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևի հետ
Sep 7, 2021
1 min read

Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը փոխանակվել է Ադրբեջանում պահվող երկու հայ գերու հետ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: Ինչպես արդեն հայտնել էինք, հայ գերիներին վերադարձնելու համար Բաքու է մեկնել գեներալ Մուրադովը։ Նրանք արդեն ինքնաթիռում են։ Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաևը մտել էր Մարտակերտի տներից մեկը, որտեղ երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ էր պահանջել։




Comments