Search
2 իժ, 4 շահմար, 8 սահնօձ. Օձերի 13 ահազանգ է ստացվել Երեւանում եւ 5 մարզերում

Հունիսի 19-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: ԱԻՆ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Թալին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Բերդ, Իջևան քաղաքներում, Արարատի մարզի Բարձրաշեն և Կոտայքի մարզի Զովունի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 իժ, 4 շահմար, 8 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: