top of page

172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին

Aug 4, 2020
1 min read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. «Եվս 172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ:

Շահառու հերթական համայնքներն են`

  • Սյունիքի մարզի Սիսիան համայնք,

  • Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,

  • Լոռու մարզի Ախթալա համայնք:

Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:      Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ: Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ»:

 
 
 

Comments


bottom of page