top of page

17-ամյա երիտասարդը փորձել է հափշտակել 32-ամյա կնոջ պայուսակը

Jun 17, 2020
1 min read

Հունիսի 15-ին Արմավիր քաղաքում կողոպուտի փորձ է կատարվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Աշխատանքից տուն վերադարձած 32-ամյա կնոջ պայուսակը մի երիտասարդ փորձել է բացահայտ հափշտակել Հանրապետության փողոցի թիվ 39 շենքի շքամուտքում։ Կինը դիմադրել է, երիտասարդը՝ փախել, բայց` ոչ հեռու։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները հետապնդել են կասկածվողին, Շահումյան փողոցում բռնել ու բերման են ենթարկել Արմավիրի բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Գյումրիի բնակիչ, 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։   

 
 
 

Comments


bottom of page