Search

1500 դրամից մինչև 15000 դրամ դրոշմանիշային վճարներ՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին


«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկման ներկայացնելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց․ «Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը»։ Նախարարի խոսքով՝ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին։ Մասնավորապես մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարի չափը լինելու է 1500 դրամ, 100-ից 200 հարյուր հազարի դեպքում՝ 3000 դրամ, երկուհարյուր հազար մեկ դրամից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, հինգ հարյուր հազար մեկ դրամից մինչև մեկ միլիոնը՝ 8500 դրամ և մեկ միլիոն մեկ դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ։ Բադասյանն ընդգծեց, որ դա ֆիզիկական անձանց աշխատավարձին և դրանց հավասարեցված վճարումների մասով հաշվարկն է։

Նոր հեռանկարներ «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի» հետ

Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԽ գործընկերոջը

Մահացել է ՌԴ նախկին փոխվարչապետը

Քննարկվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր

Արման Դիլանյանն ընդունել Պավել Չեպլակին

Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: