14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ
- Anews
- Jan 21, 2023
- 1 min read

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրային եթերում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։ «Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր, դրա համար փորձել էին մյուս կողմից փլուզել պատը եւ հասնել զինվորներին: Զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ իրենք ծխահարված են եղել եւ տեղից վեր չեն կացել, իսկ մեկ հոգի էլ եղել է մուտքի մոտ, փորձել է փրկվել, բայց չի կարողացել: Պատի քանդման հետեւանքով փլուզվել էր տանիքը, եւ հողային շերտերը հանելու ընթացքում արդեն փրկարարները հասկացել են, որ բոլորը այրված են»,- նշեց Սարոյանը:







Comments