125 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
May 2, 2022
1 min read

Այսօր առավոտյան մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաների վայրերում ոստիկանությունը կենտրոնացրել է մեծաթիվ ուժեր։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այս պահի դրութամբ 125 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ։Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:




Comments