124 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 43.750
Aug 30, 2020
1 min read

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 124–ով և դարձել 43750։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 մարդ, կատարվել է 205 450 թեստավորում, առողջացել են վարակվածներից 37 650-ը։ Գրանցվել է մահվան 877 (+5) դեպք։
Օգոստոսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 626 էր։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։




Comments