Search

121 միլիոն դրամի ներդրում` Ջրվեժ համայնքում


Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը երեք հատ աղբատար մեքենա է ստացել, յուրաքանչյուրի արժողությունը` 34 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարությունից:

Աղբատարները համայնքին տրամադրվել են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ։

Ջրվեժում նույն ծրագրով սա առաջին ներդրումը չէ։ Համայնքը ստացել է նաև 270 հատ երեք տեսակի աղբաման, 58 հատը՝ 360 լիտր, 66 հատը 606 լիտր և 146 հատը` 770 լիտր տարողությամբ։ Աղբամանների ձեռքբերման և մատակարարման համար ներդրվել է 19 միլիոն 156 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ` Ջրվեժում արդեն ներդրվել է 121 միլիոն 156 հազար դրամ։ Վերը նշված ծրագրի շրջանակներում առաջիկայում համայնք կմատակարարվի նաև մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ 40 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ։

Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png