top of page

«12 թթվածնային սարք շուտով ՀՀ-ում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ». Արսեն Խառատյան

Jun 10, 2020
1 min read

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ:

«Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնությունը ևս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութայիսի քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն: Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:

Այսպիսով, նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա ևս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:

Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին` այս օրհասական պահին բառիս բուն իմաստով թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համար»:

 
 
 

Comments


bottom of page