Search

12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար


Հայաստանում անցկացվող Ընթերցանության ստեղծագործական մրցույթի եզրափակիչ է անցել 12 դպրոցական։ Նրանք կպայքարեն հաղթանակի համար։ Մրցույթի եզրափակիչ փուլում ժյուրիի անդամները կանցկացնեն օնլայն հանդիպումներ յուրաքանչյուր մասնակցի հետ: Վերջիններս կպատասխանեն իրենց ընթերցած ստեղծագործությունների և էսսեի վերաբերյալ տարատեսակ հարցերի, պարզապես կզրուցեն ժյուրիի անդամների հետ։ Յուրաքանչյուր տարիքային խմբի տասներկու մասնակիցներից ժյուրին կընտրի լավագույն եռյակը․ նրանք կստանան նվերներ պլանշետների և գրքերի տեսքով, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով: Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան:

Ի դեպ, մրցույթին մասնակցել է շուրջ 250 դպրոցական: Մրցույթին առանձին խմբերով հնարավորություն են ստացել մասնակցելու 3-5-րդ և 6-9-րդ դասարանի աշակերտները:

Հիշեցնենք, որ մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ:

Նշենք նաև, որ մրցույթը գովասանքի է արժանացել բազում ծնողների ու մանկավարժների կողմից, ովքեր գոհունակությամբ փաստում են, որ այս օրերին երեխաները համակարգչով խաղեր խաղալու փոխարեն գրքեր են կարդում: Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվում է 3 փուլով:

Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png