top of page

10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

May 11, 2020
1 min read

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը. 1. Եթե նշվում է բանկային հաշվեհամարը, ապա այն պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին: 2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ: 3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը: 4. Անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայության համարանիշների (ՀԾՀ) վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելիս` ևս մեկ անգամ ստուգել դրանց ճշտությունը:


ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 
 
 

Comments


bottom of page