Search

10-րդ միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է


Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում` 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել այսօր: Միաժամանակ ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս, մինչև ուղարկելը, ևս մեկ անգամ ստուգել լրացված տվյալների ճշտությունը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia