top of page

1 օրում 600-ից ավելի մարդ է վերադարձել Ստեփանակերտ

Dec 16, 2020
1 min read

Հայաստանի տարածքից ավտոբուսներով Արցախ է տեղափոխվել ավելի քան 600 մարդ, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 647 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,-նշված է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 40 հազար 300 մարդ։

 
 
 

Comments


bottom of page