top of page

«1-ին կուրսեցիների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին. ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը». ԵՊՀ

Aug 28, 2020
1 min read

Երևանի պետական համալսարանում սահմանվել է ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից:

«1.Բակալավրիատի առաջին կուրսեցիների համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ուսումնամեթոդական վարչության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի:

2.Մյուս կուրսերի համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 15-ից:


3.Ուսումնական գործընթացը կազմակերպել առկա և հեռավար ձևերի համադրությամբ:

4.Առկա դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը սահմանել 10:00-ին: Դասերի տևողությունը սահմանել 60 րոպե:

5.Հեռավար դասընթացներն անցկացնել բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Հեռավար դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին: Դասերի սկիզբը սահմանել 9:00-ին: Դասերի տևողությունը սահմանել 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով:

6.Յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը 2 օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Առկա և հեռակա ձևերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն:

7.Մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150- ը»:


 
 
 

Comments


bottom of page