top of page

1-ին զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Dec 28, 2020
1 min read

Դեկտեմբերի 28-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ենթակա զորամասերի հրամանատարների և զորամիավորման վարչակազմի հետ անցկացրել է հավաք-խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում ցուցումներ են տրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, քննարկվել առաջնահերթ խնդիրների լուծման տարբերակները։ Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել նաև առաջիկա օրերին զորքերի զգոնության բարձրացման, անվտանգային խնդիրների կատարման վերաբերյալ։

 
 
 

Comments


bottom of page