top of page

1-ին զորամիավորումում ամփոփվել են աշխատանքների արդյունքները

Jan 14, 2021
1 min read

1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Հավաք-խորհրդակցությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մատնանշել է առկա բացթողումները և տվել ցուցումներ պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։

 
 
 

Comments


bottom of page