top of page

1-ին զորամիավորումում մեկնարկել են ճամբարային հավաքներ

  • Anews
  • Sep 16, 2020
  • 1 min read

ree

Անձնակազմի դաշտային վարժվածությունը կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորումում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։ Բացազատվել են հրամանատարական կետեր, անձնակազմը հանդերձավորվել է և զբաղեցրել նախորոշված դիրքերը։ Վերադաս հրամանատարությունը հրահանգավորել է զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հորդորել առավելագույնս դրսևորել մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

 
 
 

Comments


bottom of page