1-ին զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքները
Հուլիսի 10-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. 2-րդ եռամսյակում իրականացված աշխատանքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի մասին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման տարբերակներ: Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը խրախուսել է լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
Comments