Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8550 նոր դեպք է գրանցվել.
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8550 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներին:
Նախորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, վարակման ռեկորդային թվով՝ 8975 դեպք էր գրանցվել, որն ամենաբարձր ցուցանիշն էր Ֆրանսիայում համաճարակի տարածման սկզբից ի վեր:
Մինչև այժմ Ֆրանսիայում կորոնավիրուսից 30 698 մարդ է մահացել, 12-ը՝ վերջին 24 ժամում, իսկ ընդհանուր առմամբ վարակման 317 706 դեպք է գրանցվել: Ավելի վաղ Փարիզի իշխանությունները փողոցներում բժշկական պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր էին դարձրել, նույն պահանջը օգոստոսի սկզբին Ֆրանսիայի մեկ այլ խոշոր քաղաքում՝ Նիցցայում էր սահմանվել:
Հուլիսի կեսերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին:
Comentarios