Search

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Լիոնում հանդիպումներ է ունեցել


Հունվարի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին (Grégory Doucet), Լիոն մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարին (Bruno Bernard) և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պրեֆեկտ Պասկալ Մայոսին (Pascal Mailhos)։ Այս մասին տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպումների ընթացքում դեսպանը հանգամանալից ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ջիհադիստների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ավերիչ պատերազմի հետևանքները և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։

Այդ համատեքստում նա մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին Ֆրանսիայի տարածքում հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հասցեին թուրքական ազգայնական կազմակերպությունների կողմից հնչեցված հրապարակային սպառնալիքների կապակցությամբ։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Լիոն քաղաքի և Լիոն մետրոպոլի կողմից պատերազմի և համաճարակի հետևանքների վերացման նպատակով Հայաստանին ու Արցախին տրամադրված հումանիտար օգնության համար։

Երկուստեք ընդգծվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության դերը երկու պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։ Շոշափվեցին երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր։

Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են հայ ռազմագերիներին ազատելու քայլերի մասին

Հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու․ Գագիկ Ծառուկյան

Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում. Հակոբյան

Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Սարգսյան

Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Խոշոր հրդեհ Նուբարաշենում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: