top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ֆրանսիայում գրանցվել է պարենային ապրանքների անբավարարության կտրուկ աճ. Figaro



Վերջին մեկ տարում պարենային ապրանքների պակասուրդը ֆրանսիական սուպերմարքետներում խիստ մեծացել է։ Այս մասին են վկայում NielsenIQ վերլուծաբանական ընկերության տվյալները, որոնք երկուշաբթի մեջբերել է Le Figaro թերթը։ Տեղեկացվել է, որ մայիսի 23-ից մինչեւ հունիսի 19-ը խանութներում պարենային բոլոր տեսակի մթերքների անբավարարությունը հասել է 5,5 տոկոսի, ինչը 1,2 տոկոսով ավելին է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ «Կլիմայական պայմանները, աղքատ բերքը, հակամարտությունն Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ եւ արտադրական այլ դժվարություններ տարեսկզբից զգալիորեն ուժեղացրել են որոշակի մթերքների անբավարարությունը եւ բացասական ազդեցություն թողել խանութներում դրանց հասանելիության հարցում»,- պարբերականը մեջբերել է NielsenIQ-ի մանրածախ առեւտրի խորհրդական Ֆրանսուա Լաֆոնտանի խոսքերը։ Ինչպես նշել է Le Figaro-ն, անբավարարությունն առաջին հերթին վերաբերել է մանանեխին, ձեթերին, սոուսներին, ալրին եւ սառեցված աղի մթերքներին։ Որոշ մթերքների քանակը խանութներում նույն շրջանում, ընդհակառակը, ավելացել է անցած տարվա համեմատ։ Խոսքը սուրիմիի (խեցգետնի մսի նմանակ), հալած պանրի, շոկոլադով հրուշակեղենի, պորտվեյնի եւ մանկական սննդի համար անհրաժեշտ կաթի մասին է։

0 comments

Comments


bottom of page