top of page

Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

  • Anews
  • Aug 10, 2022
  • 1 min read


Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք ավերել են 16 տուն, այրել 6000 հեկտար եւ ստիպել մոտ 6000 մարդու լքել իր տունը, հաղորդում է Reuters-ը։ Ֆրանսիան, ինչպես մնացած Եվրոպան, պայքարում է ջերմային ալիքների եւ երաշտի դեմ, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում բազմաթիվ անտառային հրդեհներ են առաջացրել մայրցամաքում: «Հրդեհը համատարած է եւ այժմ տարածվել է Լանդսի դեպարտամենտում»,-ասվում է Ժիրոնդի գինու դեպարտամենտի տեղական իշխանությունների հայտարարության մեջ։ Հրդեհներ են մոլեգնել նաեւ երկրի այլ շրջաններում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ հերթական հրդեհը բռնկվել է Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Մեն Լուար դեպարտամենտում, որտեղ այրվել է 650 հա, իսկ 500 հա-ը վտանգի տակ է։

 
 
 

Comments


bottom of page