Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամը Տավուշի ֆերմերներին նվիրաբերել է ավելի քան 200.000 ծառերի տնկիներ
Վերջերս Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են իրենց կողմից հիմնադրած Լուսաձորի ֆերմա (Տավուշի մարզ): Այստեղ գործող պանրի գործարանում աշխատում է շուրջ 30 հոգի, իսկ ֆերմայի բարիքներից օգտվում է ավելի քան 8000 ընտանիք: Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են պանրի պատրաստման գործընթացին, ծանոթացել են ռուսական շուկայում հաջողությամբ իրացվող արտադրատեսակներին, այցելել են ջերմոցներ և պտղատու այգիներ, ինչպես նաև քննարկումներ ունեցել գյուղատնտեսների հետ։ Նշենք, որ Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամը Տավուշի մարզի 17 գյուղերի ֆերմերներին նվիրաբերել է ավելի քան 200.000 պտղատու ծառերի տնկիներ:
تعليقات