Search

Ֆրանսիայից կառավարական հումանիտար ուղեբեռով առաջին ինքնաթիռը հասավ Երևան


Քիչ առաջ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական ուղեբեռով առաջին ինքնաթիռը հասավ Երևան: Հաջորդ օգնությունը տեղ կհասնի նոյեմբերի 27-ին: Ի դեպ, այդ ժամանակ Ֆրանսիայի Սենատն արդեն քննարկած կլինի Արցախի ճանաչման բանաձևը: Այսօրվա օգնությունը 30 տոննա է կշռում, ուրբաթ ինքնաթիռը Արցախի համար կբերի 50 տոննա օգնություն:

«Այս ինքնաթիռը, որ տեսնում եք, Ֆրանսիայի ուղարկած առաջին կառավարական հումանիտար օգնությունն է, որի մասին իր ելույթում խոստացավ նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայից Հայաստան են հասել բժշկական սարքավորումներ, դեղեր, դրանք կօգնեն ոտքի կանգնել պատերազմից վիրավորվածներին: Քանի որ հիվանդանոցները ծանրաբեռնված են նաև Քովիդ-19-ով հիվանդներով, նաև կօգնեն այդ մարդկանց: Սա պարզապես առաջին անհրաժեշտության շտապօգնություն չէ, այլ ցույց է տալիս Ֆրանսիա-Հայաստան ջերմ կապը, ինչպես նաև մեր երկրների առողջապահական ոլորտների գործակցությունը, որը ցանկանում ենք ավելի սերտացնել»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:


Ինդոնեզիայի Լոմբլեն կղզում ժայթքել է Լևոտոլո հրաբուխը (տեսանյութ)

Պաշտոնապես հիմա դիմում եմ բոլոր ուժային կառույցներին. Արման Աբովյան

Ես հիմա հանունի համար եմ կանգնած. Արփինե Հովհաննիսյան

Արցախի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

Լուսանկարներ օկուպացված Հադրութից

Ողբերգության հանգեցրած կառավարությունը պետք է գնա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: