Search

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը կվիճարկեն Երևանի «Արարատը» և «Ալաշկերտը»


Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը կվիճարկեն Երևանի «Արարատը» և «Ալաշկերտը»:

Երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Երևանի «Արարատի» նկատմամբ, սակայն դա բավականաչափ չէր եզրափակիչ դուրս գալու համար: Առաջին խաղում «Արարատը» հաղթել էր 2:0 հաշվով։

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած պատասխան խաղում «Արարատ-Արմենիայից» աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը և Դավիթ Տերտերյանը, իսկ հյուրերից՝ սերբ հարձակվող Ուրոշ Նենդովիչը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Ալաշկերտը» 2 խաղերի (1:1, 3:1) արդյունքում ուժեղ էր գտնվել Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոայից»:

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0։2)

Յոան Գուֆրան, 23, Դավիթ Տերտերյան, 78 - Ուրոշ Նենդովիչ, 71


Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png