Ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Ավենտիս Ավենտիսյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց Ավենտիս Թակվոր Վրեժի Ավենտիսյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ այն պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 2-ի հրամանագրով Ավենտիս Թակվոր Վրեժի Ավենտիսյանին շնորհվել է քաղաքացիություն: Նա այս պահին հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է Ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:
Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Անդրանիկ Ռոմանի Բաղրամյանին տրված տարկետումը:
Որոշման համար հիմք է ընդունվել Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Անդրանիկ Ռոմանի Բաղրամյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գրությունը:
Comments