Ֆինլանդիան փակում է իր սահմանը ռուս զբոսաշրջիկների համար
Ֆինլանդիան ուրբաթ օրվանից փակում է իր սահմանը ռուս զբոսաշրջիկների համար՝ դառնալով վերջինը Ռուսաստանի ԵՄ հարևաններից, որոնք դա արել են, փոխանցում է BBC: Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան այս ամսվա սկզբին փակել են իրենց սահմանները ռուս զբոսաշրջիկների համար։ Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ ռուսաստանցիներին դեռ թույլ կտան գալ Ֆինլանդիա՝ հարազատներին այցելելու կամ աշխատելու և սովորելու։ Որոշումն ընդունվել է, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո սահման ժամանած ռուսաստանցիների թիվն աճել է: Սահմանային անցակետերում հերթեր են գոյացել. Ֆինլանդիան, որը 1300 կմ սահման ունիը Ռուսաստանի հետ և վիզա է պահանջում, հայտնել է նաեւ մասնակի մոբիլիզացիայից հետո սահմանը հատել փորձողների թվի աճի մասին:
Comments