Ֆինլանդիան Ուկրաինային 29 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի
- Anews
- Mar 10, 2023
- 1 min read

Ֆինլանդիան Ուկրաինային ընդհանուր առմամբ 29 մլն եվրո կտրամադրի հումանիտար օգնության տեսքով։ Այս մասին հայտնում է Helsingin Sanomat պարբերականը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։ Նշվում է, որ այն օգնությունից, որը պետք է հասցվի հիմա, 15 մլն եվրո կուղղվի հումանիտար օգնությանը եւ 14 մլն եվրո՝ զարգացման շրջանակներում համագործակցությանը աջակցելու համար:
«Ճգնաժամի պայմաններում մարդիկ պետք է սնունդ, ապաստան եւ դեղորայք ստանան, իսկ երեխաները պետք է դպրոց գնան։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է աջակցենք Ուկրաինային, որպեսզի նա նույնպես կարողանա վերականգնվել պատերազմից»,-ասվում է զարգացման եւ արտաքին առեւտրի ոլորտում համագործակցության նախարար Վիլե Սկինարիի տարածած հաղորդագրության մեջ:
Եվս 5 մլն եվրո կուղղվի ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգման վարչության ուկրաինական հիմնադրամին։ Այնտեղից ուղղակիորեն ֆինանսավորվում են սննդի անվտանգությունը, առողջապահական ծառայությունները եւ արտակարգ իրավիճակների կացարանները, ինչպես նաեւ տեղական օժանդակման կազմակերպությունների աշխատանքը:
コメント