Ֆինլանդիան Ուկրաինային ռազմական օգնության խոշոր փաթեթ կհատկացնի
Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային ռազմական օգնության խոշորագույն փաթեթ տրամադրել ։ Այս մասին ասվում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Դա կլինի Ֆինլանդիայի կողմից Ուկրաինայի համար ռազմատեխնիկայի 12-րդ փաթեթը։ Նշվում է, որ նախագահ Սաուլի Նինիստյոն մատակարարումների մասին որոշումը կայացրել է 2023 թվականի հունվարի 19-ին՝ կառավարության առաջարկով։ «Գնահատումների համաձայն՝ այդ մատակարարման մեջ ներառված ռազմական միջոցների փոխարինումը Ֆինլանդիայի վրա կնստի ավելի քան 400 մլն եվրո»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ ռազմական օգնության վերջին փաթեթով Ուկրաինային Ֆինլանդիայի պաշտպանական բոլոր մատակարարումների գումարը կազմում է 590 մլն եվրո: Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Միկո Սավոլան նշել է, որ Հելսինկին Կիեւին ծանր հրետանի եւ զինամթերք է մատակարարում։
Comments