Ֆինլանդիայի նախագահը մարտի 16-17-ին Թուրքիա այցի ընթացքում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտը կքննարկի Թուրքիա իր այցի ընթացքում, որը տեղի կունենա մարտի 16-17-ը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը։ «Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն 2023 թվականի մարտի 16-17-ն աշխատանքային այցով կայցելի մեր երկիր՝ նախագահ Էրդողանի հրավերով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Անկարայում հստակեցրել են, որ այցի ընթացքում կքննարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը վավերացնելու հարցը:
Comentários