Ֆիլիպիններում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 1,7 մլն մարդ
- Anews
- Jan 21, 2023
- 1 min read

Ֆիլիպիններում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 1,7 մլն մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Առնվազն 33 մարդ է զոհվել։ 8 մարդ համարվում է անհետ կորած։ Ընդհանուր առմամբ տարերային աղետից տուժել է ավելի քան 1,7 մլն մարդ հանրապետության 14 շրջաններում: Երկրի իշխանությունները հեղեղումներից 202 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատում են 276,1 մլն պեսո (5,07 մլն դոլար): «Ջրհեղեղները վնասել են 293 ճանապարհ եւ 63 կամուրջ, տուժել է 26 ծովային նավահանգիստների աշխատանքը։ 68 քաղաքներում էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել, սակայն 61-ում այն արդեն վերականգնվել է, 8-ում պահպանվում են ջրամատակարարման, 3-ում՝ կապի հետ կապված խնդիրները»,-ասվում է հրապարակման մեջ։







Comments