top of page

Ֆիլիպիններում «Նալջի» փոթորկի զոհ է դարձել 158 մարդ

  • Anews
  • Nov 8, 2022
  • 1 min read


Ֆիլիպիններում «Նալջի» փոթորկի զոհ է դարձել 158 մարդ: Այս մասին ասվում է Ռիսկերի նախազգուշացման եւ տարերային աղետների լիկվիդացման հարցով ազգային խորհրդի զեկույցում։ Գերատեսչության տվյալներով՝ 491 հազար տեղահանված անձ շարունակում է գտնվել 368 տարհանման կենտրոններում։ Ավելի քան 355,4 հազար մարդ լքել է իր տունը։ 142 մարդ վնասվածք է ստացել, 34 մարդ անհետ կորած է համարվում։ Փոթորիկը վնասել է 48,23 հազար տուն եւ փլուզել ավելի քան 4,97 հազարը։ Վնասը գնահատվում է 4,51 միլիարդ պեսո (77,29 մլն դոլար)։ Փոթորկի հետեւանքով վնասվել են 523 ճանպարհներ եւ 132 կամուրջներ։ 363 քաղաքնեում էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել։

 
 
 

Comments


bottom of page