top of page

Ֆիլիպիններում երկրի ՌՕՈւ-ի ինքնաթիռ է կործանվել

  • Anews
  • Jan 25, 2023
  • 1 min read


Ֆիլիպինների ՌՕՈւ-ի ինքնաթիռ է կործանվել Բաթաան նահանգում, երկու օդաչուները զոհվել են, տեղեկացրել է տեղի Inquirer պորտալը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ «Ֆիլիպինների ՌՕՈւ-ի ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան կործանվել է Փիլար քաղաքում (Բաթաան նահանգ), ինչի հետեւանքով երկու օդաչուները զոհվել են»,- նշվել է պորտալի հաղորդագրությունում։ Խոսքը Marchetti SF260 ինքնաթիռի մասին է, որը սովորաբար օգտագործվում է որպես ուսումնավարժական ինքնաթիռ։ Ականատեսների տվյալներով՝ ինքնաթիռը սկզբում «արագ իջել է», իսկ հետո ընկել բրնձի դաշտում։

 
 
 

Commentaires


bottom of page