top of page
Search

Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում:

Դեսպան Իգոր Բայլենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ կներդնի առավելագույն ջանք երկկողմ օրակարգի հարստացման համար:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման, երկու երկրների ժողովուրդների ուղղակի շփումների ակտիվացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերին:

0 comments

Kommentare


bottom of page