Search

Օրենքի ընդունումից հետո մանիպուլյացիաներ չանել. Սերգեյ Բագրատյան


Խորհրդարանը այսօրվա նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Հովհաննես Հովհաննիսյանի օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և ընդլայնել սահմանափակման ենթակա օբյեկտների ցանկը: Դրանցում ընդգրկվել են մերսման սրահները, կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային ակումբները, շոգեբաղնիքները, սաունաները: Նախագծով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Նախագծի համահեղինակ Ս. Բարգրատյանը նշեց, որ նախագիծն ուղղված է մատաղ սերնդին արատավոր երևույթներից հեռու պահելուն:

«Զարմանալի բան եմ ասում՝ բայց օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն քաղաքը մաքրել են մերսման սրահներից»,-նշեց նա: Այդ համատեքստում Բագրատյանն իրավասու կառույցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տնտեսվարողներն օրենքի ընդունումից հետո մանիպուլյացիաներ չանեն:

«Օրինակ, Մաշտոցի պողոտայի մեսրման սրահի վրա գրել են՝ հոսթել»,- նկատեց նա:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia