Search

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 56-ամյակը


Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 56-ամյակը:

Լեգենդար մարզիկը Սեուլի Օլիմպիական խաղերի (1988 թվական),Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999-2019 թվականներին Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր և Հայ օլիմպիականների միության նախագահը: 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է:

Anews  լրատվական կայքը ևս շնորհավորում է անվանի մարզչին: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia