Օդի ջերմաստիճանը հունվարի աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում` հունվարի 7-ի և 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -2- 4, վաղը ցերեկը՝ +4+6։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2 + 2, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-9 ցերեկը՝ -2+ 1, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3+ 5, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0 - 2, Լոռիում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1 + 2, Տավուշում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +1 + 4, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը` -2 + 1, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +3+6, Արարատում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 5 + 7, Արմավիրում՝ գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +5 + 7, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ 0 - 2, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +2+5, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+ 6, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -6, ցերեկը՝ -1 + 3, Արցախում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ + 2+ 6։
Komentáre