top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում


Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+9, վաղը ցերեկը՝ +13+15։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 7 + 12, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 8 + 11, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ +11 + 13, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1 + 4, ցերեկը՝ + 8 + 12, Լոռիում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 8 + 13, Տավուշում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ +11 + 15, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 6 + 10, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 10+ 14, Արարատում՝ գիշերը՝ +7 + 10, ցերեկը՝ + 14 + 17, Արմավիրում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 14 + 16, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2+ 2, ցերեկը՝ + 6 + 9, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+16, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ +11 + 15, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 8 + 12, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ + 12 + 15։

0 comments

Comments


bottom of page