top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա նաեւ 3-4 աստիճանով


Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 21-ին, 22-23-ը կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-24-ը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +26 +28 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +19 +24, Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +19 +22, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +23 +25, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17 +21, Լոռիում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +23, Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23 +26, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +18 +21, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +24 +28, Արարատում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +28 +30, Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27 +30, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +19 +22, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +29 +31, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +29 +31, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +24 +28, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +29 +31։

0 comments

Comments


bottom of page